ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես Զելենսկին․ մի տնից չեն, մի օրի են

Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես Զելենսկին․ մի տնից չեն, մի օրի են
22.11.2025 | 18:19

«Հաղթելու ենք» խաբեության ներքո ավելի քան 1,7 միլիոն ուկրաինացու զոհվելու պատճառ դարձած Զելենսկին հերթական դեմագոգիկ ուղերձով հանդես եկավ։ Ուկրաինան ավերակի վերածած այդ ցածրակարգ ծաղրածուն կոկորդիլոսի արցունքներ էր թափում։ Դա «դեժա վյու» էր։ Նա նույն Նիկոլ Փաշինյանն էր։ Դրանց դրսի տիկնիկավարները «շտամպովկա» են անում։

1. Զելենսկին հաճախ է օգտագործում խաղաղություն, ինքնիշխանություն, արժանապատվություն բառերը, բայց բերել ու բերում է պատերազմ, պարտություն, նվաստացում, զոհեր, ավերածություններ։ Նիկոլ Փաշինյանն էլ։

2․ Զելենսկին իշխանության եկավ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, բայց դարձել է հետսովետական Ուկրաինայի ամենաթալանչի և ամենակոռումպացված ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն էլ։

3․Զելենսկին դրսի ուժերի ձեռքում խամաճիկ է և հանուն աթոռի զոհասեղանին է դրել սեփական պետությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ։

4․Զելենսկուն օգտագործում են հակառուսական ծրագրերում և որպես մանրադրամ դիտարկում Ուկրաինան։ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ է նույնը։

5․ Զելենսկին, հանուն իր աթոռի ու իմիջի (որպեսզի իրեն չասեն «Զելենսկի դավաճան»), պատերազմը կանգնեցնելու և հսկայական զոհերից խուսափելու բազմաթիվ հնարավորություններ բաց թողեց։ Նիկոլ Փաշինյանն էլ։

6․Զելենսկու վերջին հույսը դարձել է Էրդողանը։ Նիկոլինն էլ։

7․ Մինչև Զելենսկին չհեռացվի իշխանությունից, Ուկրաինան շանս չունի, իսկ ուկրաինացիները նոր զոհեր են տալու և նոր տարածքներ կորցնեն։ Հայաստանի դեպքում էլ է նույնը։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ